Նորություններ

Այս պահին Թուրքիայից մեր հայրենակիցները վերադառնում են Երեւան

Ստամբուլում բնակվող կամավոր Գագիկ Մուշեղյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այս պահին Թուրքիայից մեր հայրենակիցները տեղափոխվում են Երեւան։ Մեկ ժամից Վրաստանում կլինեն։

Հայաստան է վերադառնում 72 մարդ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Մուշեղյանը, Ստամբուլում ավելի քան 100 հայ ցանկություն է հայտնել, որպեսզի հետ վերադառնա Հայաստան։

ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու հարցում բախվել են մի շարք դժվարությունների։ «Քանի որ Թուրքիան բոլոր ճանապարհները փակել է, Վրաստանով է տեղի ունենալու վերադարձը, բայց այստեղ տրանզիտի խնդիր է առաջացել, այսինքն՝ Վրաստանի իշխանությունը պիտի թույլտվություն տա։ Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի համապատասխան կառույցների հետ փորձում ենք ստանալ այդ թույլտվությունը, բացի դրանից, թույլտվություն է պետք նաև Ստամբուլից»,- նշել էր Մուշեղյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close