Նորություններ

Արցախում մեկուսացման համար 80-ից ավելի հյուրանոցային համար է տրամադրվել

Արցախում մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում այդ նպատակով տրամադրվել է 80-ից ավելի հյուրանոցային համար:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ ներկայացնելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո։

Հայտարարության մեջ նշվում է, որ կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:

Մարտի 25-ից սկսած՝ հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը:

Արցախում նաև ապրիլի 2-ից մեկնարկել են 440 միայնակ տարեցի մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովելու աշխատանքները:

Back to top button
Close