Նորություններ

Նոր մանրամասներ՝ ԱԱԾ-ի կողմից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կատարված գործողություններից. կասկածյալների մեջ են՝ պետը, տեղակալը օպերլիազորն ու հետաքննիչը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 9-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թուլյլ չեն տվել դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայություն:

Նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում, թե հարուցված քրեական որ գործի շրջանակում են վաղ առավոտյան իրավապահներն այցելել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։

Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ ԱԱԾ ծառայողները չէին թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close