ՄիջազգայինՆորություններ

Թայլանդում առողջացած կինը կրկին վարակվել է կորոնավիրուսով. ria.ru

Թայլանդի բնակչուհին առողջանալուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց կրկին վարակվել է կորոնավիրուսով:

Կինը մարտի սկզբին Թայլանդ է վերադարձել արտասահմանից, մարտի 12-ին հիվանդացել է եւ դիմել բժշկի: Նրա թեստի արդյունքը դրական է եղել: Հիվանդանոցում ավելի քան 2 շաբաթ մնալուց հետո, նա դուրս է գրվել, քանի որ թեստն արդեն բացասական արդյունք է ցույց տվել:

Վերադառնալով իր հայրենի շրջան՝ Չայապխում, ապրիլի 4-ին նա կրկին դիմել է բժշկի: Կնոջ 3-րդ թեստի արդյունքը նույնպես դրական է եղել, եւ նա հոսպիտալացվել է:

«Սա տարօրինակ դեպք է, բայց դա հաստատվում է բժշկական փաստաթղթերով և Բանգկոկի հիվանդանոցի բժիշկների ցուցմունքներով ՝ համաճարակաբանական հետազոտության ընթացքում»,-ճեպազրույցի ժամանակ նշել է բժիշկ Վատչիրա Բոտպխիբունը:

Չայապխում նահանգը Թայլանդի՝ կորոնավիրուսից ամենաքիչ տուժած շրջաններից է: Համաճարակի սկսվելուց ի վեր այստեղ գրանցվել է վարակի միայն 4 դեպք:

Աղբյուր՝ ria.ru

Back to top button
Close