ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ից Վրաստան կտեղափոխվեն վրացի և հայ աշակերտներ. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ չվերթով Վրաստան է տեղափոխվելու 79 աշակերտ:

«Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ որոշում են կայացրել, որ 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում՝ նրանց ծնողների ցանկության դեպքում, հատուկ միջոցներով այնտեղից դուրս կբերվեն։ Վաղը, ապրիլի 10-ին, ԱՄՆ-ից չվերթ կիրականացվի դեպի Դոհա, որի մասին հոգ կտանի ԱՄՆ-ն, Դոհայից Վրաստան տեղափոխումը կապահովի Վրաստանի կառավարությունը»,- հայտարարել է Գախարիան:

Բացի դրանից, ըստ Գախարիայի, հայկական կողմի խնդրանքով, նույն չվերթով, Հայաստան կվերադառնա 35 անչափահաս քաղաքացի:

aliq.ge

Back to top button
Close