Նորություններ

Նախարարությունը հայտարարում է «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի կազմակերպման մրցույթի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի կազմակերպման և անցկացման համար:

Դրամաշնորհների մրցույթին կարող են մասնակցել ընկերություններ՝ հետևյալ ոլորտներից.

  • Ուսումնական հաստատություններ, որոնք ունեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ,
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ,
  • Կրթական հաստատություններ՝ համալսարաններ, քոլեջներ, ճեմարաններ, տեխնոպարկեր:

Նախատեսվում է, որ  ծրագրի շրջանակներում մրցութային կարգով հաղթող ճանաչված ընկերությունը կազմակերպելու է ներկայացված դիմումներից ընտրված 2,000 մասնակցի համար «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա դասընթացներ՝ շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ:

Դասընթացների կազմակերպման ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։

Մրցույթին մասնակցության մանրամասները (այդ թվում նաև գնահատման մեխանիզմները) ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=737:

Հայտերն ընդունվում են մինչև  2020 թվականի ապրիլի 15-ը՝ ժամը 16:00-ն ներառյալ:

 

 

Back to top button
Close