Նորություններ

Աշխարհահռչակ երաժիշտ Նարեկ Հախնազարյանը ներկայացրել է հյուրանոցի իր «մեկուսարանը». armeniasputnik.am

Աշխարհահռչակ երաժիշտ Նարեկ Հախնազարյանը ներկայացրել է իր «մեկուսարանը»։ Ապրիլի 7–ին Ռուսաստանից չարտերային չվերթով վերադառնալուց հետո նրան և մյուս ուղևորներին մեկուսացրել են Երևանի հյուրանոցներից մեկում։

Հախնազարյանը գոհ է և ընդունելությունից և այն պայմաններից, որում պահվում են կարանիտին մեջ հայտնվածները։

«Հիմա Հայաստանում եմ, 14 օր կանցկացնեմ Երևանի հյուրանոցներից մեկում։ Ապշած եմ մեր օդանավակայանի աշխատակիցների, բժիշկների, ոստիկանների լավ աշխատանքից։ Շատ լավ պայմաններում ենք, և սնունդն է շատ լավը»,-ասաց Հախնազարյանը` հավելելով, որ ամեն ինչ արված է, որ իրենք 14 օր իրենց լավ զգան։ Ապա երաժիշտը փոքրիկ էքսկուրսիա արեց ու ներկայացրեց իր պահման պայմանները։

Մեծ սենյակ` սառնարանով, հեռուստացույցով, աշխատանքային սեղանով, հարմարավետ սանհանգույց։ Բայց ամենից շատ Հախնազարյանին դուր է եկել մեծ ու գեղեցիկ պատշգամբը, որտեղ նա կանցկացնի օրվա մեծ մասը` զբաղվելով ընթերցանությամբ։

Հախնազարյանի խոսքով` հյուրանոցի համարներից դուրս գալ չի թույլատրվում, ամբողջ անձնակազմն աշխատում է պաշտպանիչ հագուստով ու հատուկ միջոցներով:

Երաժիշտը որոշել է անգամ մեկուսացման պայմաններում տեսանյութեր նկարել, օնլայն համերգներով հանդես գալ:

Երաժիշտն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` նման քայլերի համար և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին` Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար։

Վերջում նա կոչ է անում բոլոր քաղաքացիներին տանը մնալով օգնել այս մարդկանց` այս փորձությունը հաղթահարելու հարցում։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության իրականացրած Մոսկվա-Երևան չարտերային երկու չվերթերով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող շուրջ չորս հարյուր ՀՀ քաղաքացիներ:

 

Back to top button
Close