Նորություններ

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դիմածնոտային վիրահատության է ենթարկվել. Ա. Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:

Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»։

Back to top button
Close