Նորություններ

Այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան:

Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված, նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ:
Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Back to top button
Close