ՄիջազգայինՆորություններ

Թուրք մասնագետ․ «Թուրքիայում իրավիճակը Իտալիայից ավելի վատ է»

Ամերիկյան Հարվարդի համալսարանի և Բոստոնի քոլեջի կենսաբանության ֆակուլտետի դասախոսապրոֆեսորական կազմի անդամ Էմրահ Ալթընդաշը թուրքական  «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի պայքարի դեմ իրականացվող միջոցառումներին և մտահոգություն հայտնել։

Թուրք մասնագետը նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի հաստատումից հետո ինքը կարծում էր, թե Թուրքիայում Իտալիայի նման չէր կարող լինել։ Սակայն այժմ Ալթընդաշը համոզված է. «Թուրքիայում իրավիճակը ոչ թե Իտալիայի նման է, այլ ավելի վատ է»։

Նա Թուրքիայի կողմից համավարակի տարածումը կանխարգելող միջոցների հարցում  երկու թերություն է արձանագրել։ Նախ այն, որ Թուրքիայում ամբողջովին կարանտինային ռեժիմ չի հայտարարվել և երկրորդը՝ կորոնավիրուսի թեստավորումների թիվը շարունակում է ցածր լինել։

Նա նկատել է, որ մարտի 11-ից սկսած յուրաքանչյուր 3 օրը մեկ մահվան դեպքերի թիվը երկու անգամ ավելանում է, իսկ վարակման դեպքերի թիվը յուրաքանչյուր 4 օրը մեկ ավելանում է կրկնակի։

Ալթընդաշը նաև հիշեցրել է, որ Իտալիայում համավարակից մահացածության 400-րդ դեպքը գրանցվելուց հետո կարանտինային ռեժիմ է հայտարարվել երկրում, սակայն այդ ժամանակվանից 3 շաբաթ է անցել, բայց մահվան դեպքերը դեռևս չեն նվազել։

ermenihaber.am

Back to top button
Close