ՆորություններՔո ձայնը

«Ադրբեջանում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, ամենուրեք բողոքի ակցիաներ են, կան ձերբակալվածներ»

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ադրբեջանում գնալով ավելի է խորանում ճգնաժամը: Այսօր որոշում է կայացվել կառուցել 6 մոդուլային տիպի հիվանդանոց՝ 200-ական մահճակալով: Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվ շրջանառվում են տնային պայմաններում ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների նկարները:

Առաջանային անհրաժեշտության պարենը թանկացել է, որի մասին ևս բարձրաձայնում են քաղաքացիները: Կարանտինի խախտման պատճառով արդեն կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Ի դեպ, ընդդիմությունը պնդում է, որ այդ ձերբակալվածներն այն մարդիկ են, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիաների մասնակցելու, քանի որ անտեսված են պետության կողմից:

Կարող եմ փաստել, որ առավոտվա համեմատ, այժմ Ադրբեջանում բավականին սրված իրավիճակ է:

Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սակայն, լավ իմանալով այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, կարծում եմ, որ կդիմեն բիրտ միջոցների: Գրեթե բոլոր խոշոր քաղաքային բնակավայրերում բողոքի ակցիաներ են: Բողոքում են մեկուսացման մեջ գտնվողները, որոնց 14 օրը լրացել է, սակայն ոչ թեստավորում են, ոչ էլ թույլ են տալիս գնալ իրենց տները:

Քաղաքացիները բողոքում են նաեւ 15-օրյա կարանտինից, որի ժամանակ առևտուր, սպասարկում չեն կարողանում իրականացնել, իսկ պետությունն էլ ոչ մի բանով չի աջակցում իրենց»:

 

Back to top button