Սպորտ

Աթլետիկոյի երկրպագուները վիրավորել են Կրիշտիանուին. Նեդվեդը` Ռոնալդուի ժեստի մասին

Թուրինի «Յուվենտուսի» տնօրեն Պավել Նեդվեդը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել ՉԼ-ի 1/8 եզրափակչի` «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում ցուցադրած ժեստի համար (3:0).

«Չեմ վախենում, թե Ռոնալդուին կարող են որակազրկել: Այդ ժեստը պետք է մնա խաղադաշտում:

Էմոցիաները, որոնք ֆուտբոլիստները ցույց են տալիս խաղադաշտում, պետք է այնտեղ էլ մնան:

Նրան շատ ուժեղ վիրավորել են Մադրիդում: «Աթլետիկոյի» երկրպագուները նույնն արեցին նաև Թուրինում կայացած խաղում: Ես ամեն ինչ հասկանում եմ, այնպես որ եկեք առաջ շարժվենք` առանց որակազրկումների:

Մենք արժանի էինք քառորդ եզրափակիչ դուրս գալուն: Արժանի էինք ՉԼ-ում ևս երկու խաղ անցկացնելուն: Մեր երկրպագուների համար սա հիանալի է»,- ասել է Նեդվեդը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` ՉԼ-ի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ:

armsport.am

Ավելին
Back to top button