ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 30 հազարի

Թուրքիայում ապրիլի 6-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) երկրում մահացել է ևս 75 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 21.400 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3148 նոր դեպք։ 1145 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 30.217 հաստատված դեպք և մահվան 649 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 202.845 թեստավորում և ապաքինվել 1326 հիվանդ։

Քոջան հայտարարել է նաև, որ շուտով նախատեսում են օրական թեստավորաման քանակը հասցնել 30 հազարի:

ermenihaber.am

Back to top button
Close