Նորություններ

Սյունիքի մարզում բեռնատարը բախվել է քարերին ու կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում 49-ամյա Արսեն Թ.-ն իր վարած MAN մակնիշի 195 Լ 26 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արսեն Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաջարանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քաջարանի թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորութամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քաջարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ենթասպա Հայրումյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Back to top button
Close