Նորություններ

Կորոնավիրուսից մահացել է Պեպ Գվարդիոլայի մայրը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորես Սալա Կարիուն, մահացել է կորոնավիրուսի հետևանքով: Նա 82 տարեկան էր:

«Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն ակումբի հետ, իրենց խորին ցավակցությունն են հայտնում Պեպին՝ այս դժվարին պահին, նրա ընտանիքին ու հարազատներին»,-ասված է «Սիթիի» հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գվարդիոլան 1 մլն եվրո նվիրաբերեց կատալոնական հիվանդանոցներից մեկին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

armsport.am

Back to top button
Close