Նորություններ

Ասկերանի շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը

Ասկերանի շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ և շրջանի վարչակազմի աջակցությամբ սույն թվականի մարտի 20-ից մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը:

 Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ներկա դրությամբ պատրաստվել է շուրջ 2700 դիմակ: Գործընթացը շարունակական է, նախատեսվում է ընդհանուր քանակը հասցնել 3000-ի, որը կպահեստավորվի և անհրաժեշտության դեպքում կտրամադրվի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններին և նախադպրոցական հիմնարկներին:
Back to top button
Close