Նորություններ

Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից

Շաբաթական երկու օր մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։

Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։

#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- նշված է գրառման մեջ։

Back to top button