ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում վիրուսից մահացած կինը հյուծված էր, 15 կգ էր կշռում

StopCov.ge-ն այսօր հայտնեց Վրաստանում կորոնավիրուսի 1-ին զոհի մասին: 

79-ամյա կնոջ օրգանիզմը հյուծված էր, տառապում էր Կախեքսիայով (մարմնի ընդհանուր հյուծում, որ զուգակցվում է ծայրահեղ նիհարումով, սակավարյունությամբ և ուժերի անկումով):

Թբիլիսիի կլինիկա տեղափոխվելիս նա ընդամենը 15 կգ էր կշռում։ Սա ասել են նրան բուժող բժիշկները: Հիվանդի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբը՝ ծանր պաթոլոգիաներով, սուր շնչառական անբավարարությունը, սրտի հետ կապված մի շարք հիվանդությունները, սեպսիսը: Հոսպիտալացվել էր մարտի 31-ին:

Կինը Բոլնիսիի շրջանի գյուղերից էր: Հայտնի է, որ վարակվել էր Բոլնիսիում սգո արարողության մասնակցելու ընթացքում, շփում է ունեցել Ռուսաստանից ու Ադրբեջանից եկածների հետ:

Կնոջը կհուղարկավորեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված խորհրդատվության հիմքով կազմված հատուկ կարգով:

aliq.ge

Back to top button
Close