Նորություններ
Օրերս Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր

Օրերս Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր: Այս մասին հայտնում է arevelk.am-ը:
Կայքի փոխանցմամբ՝ մահացած կինը հալեպահայ Մարի Մարանյան-Շիշոյանն էր։ Վերջինս Հալեպից Երևան էր տեղափոխվել սիրիական պատերազմի սկզբին:
Հայաստանում վերջին տվյալներով հաստավել է կորոնավիրուսով վարակման 770 դեպք, ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է: