Նորություններ

«12-ամյա Ավետիսի ինքնասպանությունը բոլորիս համար է հանելուկային». նոր մանրամասներ Սոթքում տեղի ունեցած ողբերգական միջադեպից

«Ավետիսի ընտանիքին ճանաչում եմ անձամբ։ Հայրը պայմանագրային զինծառայող է, իսկ մայրը զորամասում խոհարար է աշխատում, իրենից փոքր 2 եղբայր ունի։ Իրենք լավ ընտանիք են։ Սոցիալական վիճակը նորմալ է, ընտանիքում երբևէ չենք նկատել լարվածություն կամ ինչ-որ մի բան, որը կարող էր երեխայի ինքնասպանության դրդապատճառ հանդիսանալ։

Շատ ջերմ, նորմալ ընտանիք է, երեխաները շատ շնորհքով են, դաստիարակված։ Ավետիսի ինքնասպանությունը բոլորիս համար է հանելուկային։ Գյուղում իհարկե տեսակետներ շրջանառվում են, բայց դրանք վարկածներ են, և հստակ ոչինչ ասել չենք կարող»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք, որ այսօր Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպանություն գործել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։

Back to top button
Close