Նորություններ

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում քննության է առել Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կապված Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ:

Որոշվել է բավարարել Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը: Ըստ այդմ, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Back to top button
Close