Նորություններ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է 78-ամյա քաղաքացու մահվան դեպք

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։

Back to top button
Close