Նորություններ

Եվրոպական միությունը 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միությունը 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու համար։

Այն օգտագործվելու է բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Back to top button
Close