Նորություններ

«Եթե լինի կողմերի որոշումը, մենք այն կհարգենք». Զախարովան՝ բանակցությունների ձեւաչափի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան, խոսել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարության մասին, որ հարկավոր է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների երկկողմ ձևաչափը:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ բազմիցս արտահայտվել է բանակցությունների ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնությամբ: Եթե ինչ-որ փուլում նրանք պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դարձյալ մասնակցի բանակցություններին, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք»,-ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ երբ կողմերը դիմում են ռուսաստանյան կողմին բանակցությունների հարթակի տրամադրման կամ որեւէ միջնորդական դեր ստանձնելու համար, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ խնդրանքները:

Հատվածը՝ 1:19:20-ից

Ավելին
Back to top button