ՆորություններՍպորտ

ՌՖՄ-ն մինչև մայիսի 31-ը կասեցրել է ֆուտբոլային բոլոր հանդիպումների անցկացումը

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը այսօր արտահերթ նիստ է գումարել: Նիստի արդյունքում որոշում է ընդունվել մինչև մայիսի 31-ը կասեցնել ֆուտբոլային բոլոր հանդիպումների անցկացումը, տեղեկացնում է միության պաշտոնական կայքը:

«Մարտի 17-ից մինչև մայիսի 31 արգելվում է անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ և մրցաշարեր:

Բացառություն է կազմում կիբերսպորտը:

Կորոնավիրուսի տարածումը իրական վտանգ է, որը անհնար է դարձնում ֆուտբոլային հանդիպումների անցկացումը:

Ակումբները այս ընթացքում չեն կարող չեղարկել իրենց ֆուտբոլիստների պայմանագրերը և չվճարել նրանց աշխատավարձերը:

Կողմերին հորդորվում է բանակցություններ սկսել, որը հնարավորություն կտա այս բարդ պայմաններում կրճատել ֆինանսական բարդությունները:

Այսպիսով, նրանք հնարավորություն կունենան օրինական ճանապարհներով կրճատել աշխատավարձերի և այլ վճարների չափերը»,- ասված է ՌՖՄ-յան հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախկինում նախատեսվում էր, որ ՌՊԼ-ը կարող է վերսկսվել ապրիլի 10-ին:

armsport.am

Back to top button
Close