ՄիջազգայինՆորություններ

Մարտին Թուրքիայի արտահանման ծավալները 17 տոկոսով նվազել են

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանն անդրադարձել է երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը։ Մասնավորապես արտահանման ոլորտում տարեսկզբին իրավիճակը բավական կայուն է եղել։ Հունվար–փետրվարին Թուրքիայից կատարվող արտահանման ընդհանուր ծավալներն աճել էին 4 տոկոսով։

Սակայն ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակներում սահմանների փակումից ու ավիահաղորդակցության սահմանափակումից հետո իրավիճակը փոխվել է։ Ըստ նախնական հաշվարկների՝ մարտին Թուրքիայից կատարված արտահանումը նվազել է շուրջ 17 տոկոսով։

Ըստ նախարարի՝ համավարակի հասցրած իրական տնտեսական վնասների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ ողջ աշխարհում հաջողվի այն վերահսկողության տակ առնել։

ermenihaber.am

Back to top button
Close