Նորություններ

Վարչապետի խոսնակը պարզաբանել է մարզահամերգային համալիրը մեկուսացման վայրի վերածելու նպատակը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանել է, թե ինչ նպատակով է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել կորոնավիրուսով վարակված անձանց համար հնարավոր մեկուսացման վայրի։ Այս մասին Մանե Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում։

«Հարգելի գործընկերներ, պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»,– գրել է Գևորգյանը։

Back to top button
Close