ՆորություններՔո ձայնը
«Սա դեռևս նախապատրաստական միջոցառում է. 10 օր մնացեք տանը». Գ. Աբաջյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել մարզահամերգային համալիրից՝ կից գրառմամբ.
«Սա դեռևս նախապատրաստական միջոցառում է։
Կդառնա՞ համալիրը կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեկուսացման վայր, թե՝ չէ, կախված է մեզանից յուրաքանչյուրից, սա մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։
10 օր դրսևորեք բարձր քաղաքացիական գիտակցություն.
10 օր դրսևորեք հարգանք միմյանց նկատմամբ.
10 օր դրսևորեք բարձր պատասխանատվություն.
10 օր մնացեք տանը․․․»