Նորություններ

ԱԺ-ն ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը

Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:

Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում համապատասխան մարմինները հասանելիություն կստանան հասարակական էլեկտրոնային ցանցի տվյալների հավաքմանը։ Այսպես, կառավարությունը հնարավորություն կունենա հետեւել այն քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, ինտերնետ-միացումներին, կոնտակտներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, համարի վերահասցեավորմանը, զանգերին, դրանց տեւողությանը:

Քաղաքացիների անձնական տվյալների փոփոխությունները եւ հավաքելու հնարավորությունը կտարածվեն միայն համավարակի հետ կապված արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի վրա։

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել խորհրդարանի արտահերթ նիստին։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ իրենք ուշ են տեղեկացվել նիստի հրավիրման մասին։

 

Back to top button
Close