ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում պարետային ժամ է

Մարտի 31-ին ժամը 21:00-ին Վրաստանում ուժի մեջ մտավ պարետային ժամը: Մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է քաղաքացիների տեղաշարժը:

Տանից դուրս գալու հնարավորություն ունեն միայն այն անձինք, ովքեր աշխատանքի բերումով պետք է աշխատեն սահմանված պարետային ժամից հետո, ինչպես նաև լրագրողները: Նրանց տեղաշարժվելու հատուկ արտոնագրեր են տրվել:

Քաղաքում տեղաշարժվել արգելվում է նաև մեքենաներով: Արգելքը չի վերաբերում միայն բեռնատարներին, ինչպես նաև իրավապահ համակարգի և բժշկական ծառայություններ մատուցողներին:

Պարետային ժամի մասին կառավարության մամլո ասուլիսի ընթացքում խոսել է Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Չիքովանին, կոչ անելով քաղաքացիներին հետևել արտակարգ դրության պայմաններին:

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Վրաստանի բնակչությանը խստորեն պահպանել արտակարգ դրության շրջանակներում գործող պայմանները»,- հայտարարել է Չիքովանին:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Վրաստանի վարչապետը երկրում արտակարգ դրություն հայտարարեց, մարտի 30-ին՝ համընդհանուր կարանտին: Կարանտինն ուժի մեջ  է մտել այսօր առավոտյան 08:00-ից:

Համընդհանուր կարանտինի շրջանակներում գործող սահամնափակումներին ծանոթացեք այստեղ:

aliq.ge

Back to top button
Close