ՄիջազգայինՆորություններ

Սոչիում արգելվել է երթեւեկել սեփական ավտոմեքենաներով, կարանտին է սահմանվել. aif.ru

Սոչիի իշխանությունները կորոնավիրուսի տարածման սպառնալիքով պայմանավորված՝ արգելել են տեղաբնակներին երթեւեկել սեփական տրանսպորտային միջոցներով:

Սոչիի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ներդրվել են քաղաքացիների ինքնամեկուսացման լրացուցիչ միջոցառումներ: Քաղաքացիներին արգելվում է լքել իրենց բնակության վայրը, բացառությամբ անհրաժեշտ դեպքերի: Անձնական տրանսպորտային միջոցների շարժը նույնպես արգելվում է: Դա հնարավոր է միայն բացառիկ դեպքերում ՝ հատուկ թույլտվությունների հիման վրա:

Բացառությունը վերաբերում է միայն այն աշխատակիցների տրանսպորտային միջոցներին, որոնք նշված ժամանակահատվածում պարտավոր են գտնվել աշխատանքի վայրում: Տարանցիկ տրանսպորտը պետք է շրջանցի Կրասնոդարի երկրամասի բնակավայրերը:

Անցակետերում ծանր բեռնատարների վարորդների հետ իրականացվելու են բացատրական աշխատանքներ:

Առաջին հիվանդը, ով ունեցել է կորոնավիրուսային վարակ, դուրս է գրվել Սոչիի հիվանդանոցից: Կորոնավիրուսով վարակվելու կասկածով 30 հիվանդ շարունակում է մնալ հիվանդանոցներում: Նրանք բոլորը բավարար վիճակում են: Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է յոթ մարդ, ևս 511-ը գտնվում են բժշկական հսկողության տակ և տասներորդ օրը սպասում են նմուշառման:

Սոչիում ինքնամեկուսացման ռեժիմ եւ կարանտին է սահմանվել:

Աղբյուր՝ aif.ru

Back to top button
Close