ՄիջազգայինՆորություններ

Թուրք ուսանողներ են ձերբակալվել իրենց երկրի հասցեին հայհոյանք հնչեցնելու պատճառով

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ուկրաինայից Թուրքիա վերադարձած երեք ուսանող, որոնք գտնվել են մեկուսացման մեջ Բոլու քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում, կարանտինից դուրս գալուց հետո անմիջապես ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից։

Բանն այն է, որ մեկուսացման մեջ գտնվելու ժամանակ նրանք սոցիալական ցանցերով, գրառումներ և ուղիղ եթերով տեսանյութեր են հրապարակել, որոնց մեջ Թուրքիայի Հանրապետությանն ուղղված հայհոյանքներ են տեղ գտել։

Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի շրջանակներում նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։ Իսկ 301-րդ հոդվածում մասնավորապես նշված է.

1. Այն անձը, որը «հրապարակավ կվիրավորի թուրք ազգին, հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ)», կբանտարկվի 0.5-3 տարով:

2. Այն անձը, որը «հրապարակավ կվիրավորի Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պետական դատական հաստատությունները, զինված ուժերը կամ անվտանգության ուժերը», կբանտարկվի 0.5-2 տարով»։

ermenihaber.am

Back to top button
Close