ՄիջազգայինՆորություններ

Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ով օրերս ուղեկցում էր Վլադիմիր Պուտինին, վարակվել է կորոնավիրուսով. Ինտերֆաքս

Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ Պրոցենկոյի վիճակը նորմալ է:

Գլխավոր բժշկի վարակվելու հետ կապված Կոմունարկայում կարող են անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկվել:

Հարկ է նշել, որ մարտի 24-ին Պրոցենկոն ուղեկցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այցելել էր հիվանդանոց:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մտահոգվելու կարիք չկա, Պուտինը պարբերաբար թեստավորվում է եւ ամեն ինչ նորմալ է:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button
Close