ՆորություններՍպորտ

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում. Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր կամրջի բետոնե հենասյանը, մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր:  ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։  Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր։

Կնոջ մահվան կապակցությամբ Արոնյանն իր թվիթերյան էջում գրել է.

«Ես խոսքեր չունեմ՝ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով ապրում էր գեղեցիկ կյանքով … Ես սիրում եմ քեզ, սիրելիս, ննջի՛ր խաղաղությամբ»:

Back to top button
Close