Նորություններ

Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 103 մարդ

Վրաստանի կառավարության stopcov.ge կայքից տեղեկանում ենք, որ Վրաստանում կորոնավարակակիրների թիվը 100-ից հասել է 103-ի: 

Ապաքինվել է 20 մարդ: Կարանտինում մնում է 5.114 մարդ, ստացիոնարում` 263: Նոր վարակվածների վարակի աղբյուրը դեռևս անհայտ է:

Ավելի վաղ երկրի վարչապետ Գիորգի Գախարիան ասել էր՝ 3 վարակակիր կա, որոնց դեպքում մասնագետներին չի հաջողվում պարզել վարակի առաջին աղբյուրը: Սա նշանակում է, որ երկրում սկսվել է վարակի՝ այսպես կոչված՝ չորրորդ փոխանցում, երբ մարդիկ չգիտեն՝ երբ, որտեղ ու ումից են վարակվել:

 

Back to top button
Close