Նորություններ

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում. նա տեղափոխվում է Երևան

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։

Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։

Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Back to top button
Close