ՆորություններՍպորտ

Մեսսին հայտարարել է, որ Բարսայի ֆուտբոլիստները կհրաժարվեն աշխատավարձի 70 %-ից և կօգնեն ակումբի աշխատակիցներին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում հայտարարել է, որ առաջին թիմի ֆուտբոլիստները կհրաժարվեն իրենց աշխատավարձերի 70%-ից, որպեսզի օգնեն ակումբին դժվարին ժամանակներում:

Արգենտինացին նաև պատմել է, որ ինքն ու իր թիմակիցները այդ գումարները կփոխանցեն «Բարսելոնայի» աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան իրենց աշխատավարձերն ամբողջությամբ ստանալ:

«Մեզ չի դադարում զարմացնել այն, որ ակումբի ներսում եղել են այնպիսիք, ովքեր փորձել են ճնշումներ գործադրել մեզ վրա և ստիպել անել այն, ինչ մենք այսպես, թե այնպես պատրաստվում էինք անել: Համաձայնության մի քանի օր հետո եկանք, քանի որ մենք փնտրում էինք ակումբին և նրա աշխատակիցներին օգնելու ամենաճիշտ միջոցը»,- գրել է Մեսսին:

Մարտին Իսպանիայի առաջնությունը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր լիգաները, դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆինանսական կորուստները կարող են 100 մլն եվրո կազմել:

armsport.am

Back to top button
Close