Նորություններ

Կրակել են Բաղանիսի միջնակարգ դպրոցի ուղղությամբ, վնասել են գյուղի տների տանիքները եւ պատերը

Ադրբեջանական հենակետերից գնդակոծել են սահմանամերձ Բաղանիս գյուղը:

«Այսօր երեկոյան ժամը 19։00-19։45-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հենակետերից գնդակոծել են Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Վնասը միայն նյութական է։ Վնասվել է 4 տուն։ Կրակել են Բաղանիսի միջնակարգ դպրոցի ուղղությամբ, վնասել են գյուղի տների տանիքները եւ պատերը»:

Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը։

Նա ընդգծեց, որ բարեբախտաբար չկան մարդկային կորուստներ։ Պատճառված վնասների չափը ճշտվում է։

Նարեկ Սահակյանը նաև հավելեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը Բաղանիսում հանգիստ է։

 

Back to top button
Close