Նորություններ

Ֆրանսիացի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին, ովքեր բժշկական պարագաներ եւ սնունդ են բաժանում

Հայ երիտասարդները Ֆրանսիայի քաղաքներից մեկում դիմակներ, ձեռնոցներ են հատկացրել բժշկական հաստատություններին, նաեւ բժշկական պարագաներ ու սնունդ են բաժանել կարիքավորներին:

Ականատես ոստիկանները ծափահարություններով են դիմավորել երիտասարդներին, ովքեր հանդես են եկել նման նախաձեռնությամբ:

Լրագրողը հարցեր է ուղղել երիտասարդներին, եւ վերջիններս հայտնել են, որ հայ են եւ իրենց մենթալիտետն է այդպիսին:

Սոցցանցերի օգտատերերը դրվատանքի խոսքեր են հղել հայ երիտասարդների հասցեին՝ նշելով, որ դա գովելի եւ անշահախնդիր քայլ է ու համերաշխության բացառիկ դրսեւորում:

Back to top button
Close