Միջազգային

Նոր Զելանդիայի 2 մզկիթի վրա կատարված հարձակման ժամանակ սպանվել է առնվազն 40 մարդ

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ, վիրավորվել առնվազն 20-ը, հայտնում է currenttime.tv-ն: Զինված անձինք ցերեկային աղոթքից հետո ներխուժել են Ալ Նուր և Լինվուդ Մասջիթ մզկիթներ ու կրակ բացել մարդկանց ուղղությամբ՝ նախ տղամարդկանց, ապա կանանց: Զինված խմբի անդամները փակել են մզկիթների մուտքը, ապա կրակ բացել: 

Ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդու և մեկ կնոջ, հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր:  Հարձակման մասնակիցներից մեկն ավելի վաղ համացանցում հրապարակել էր 74 էջանոց հրովարտակ, որտեղ շարադրել էր իր պահանջները: Հարձակվողներից մեկն Ավստրալիայի քաղաքացի է:

https://www.youtube.com/watch?v=MXB-PkhJpAk&fbclid=IwAR1wIeSvakjJ7XY1IijSLoeTyvdzMjIGxvrxnLxq_J-YxWNImSKbZrkxUdk

53687148_302812140412736_862866514678644736_n

Ավելին
Back to top button