Նորություններ

Կորոնավիրուս․ Եվրոպական միությունը նեցուկ է Հայաստանին

Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն, այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար: Բացի այդ, Հանձնաժողովը կվերաձևակերպի մինչև 700 մլն․, եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը, ուղղելով դրանք՝ ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը:

«Շատ դժվարին ժամանակներ են ոչ միայն ԵՄ-ի, այլև մեր գործընկեր երկրների, նաև՝ Հայաստանի համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեղմենք կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսակերպի վրա: Այսօրվա փաթեթը արձագանքում է ինչպես առողջապահական համակարգերի անհապաղ կարիքներին, այնպես էլ հասարակության առավել խոցելի խմբերի, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ կարիքների արձագանքմանը, որոնք կազմում են վեց երկրների տնտեսությունների ողնաշարը», նշել է ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:

Արձագանք անհապաղ կարիքներին, մասնավորապես՝

Աջակցություն Հայաստանի առողջապահական համակարգին․ Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, Հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի և անձնական պարագաների այդ թվում՝ բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի և անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։ Եվրահանձնաժողովը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` 30 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթ տեղակայելու նպատակով և ապահովելու, որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով ձեռք բերվեն և արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին: Աջակցություն կտրամադրվի նաև բժշկական և լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը և ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:

Աջակցություն ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիական գործընկերներին․ ԵՄ-ն տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հասանելի է դարձրել ավելի քան 11,3 միլիոն

եվրո ծավալով փոքր դրամաշնորհներ: Այս միջոցներն արդեն իսկ արձագանքում են անհապաղ կարիքներին՝ տարածաշրջանային «Արագ արձագանքման մեխանիզմ» ընթացիկ ծրագրի միջոցով: Մոտակա օրերին Հայաստանում կգործարկվի Կարմիր խաչի և այլ տեղական ՀԿ-ների հետ համատեղ ծրագրեր ուղղված՝ տարեցների, անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, այդ թվում մարզերում: Այս փաթեթի շրջանակներում մինչև ամառ Հանձնաժողովը կհայտարարի «Արևելյան գործընկերության համերաշխության ծրագիրը», որը կուղղվի բնակչության առավել տուժած հատվածների, քաղհասարակության կազմակերպությունների աջակցությանը, մասնավորապես՝ հատկացնելով ենթադրամաշնորհներ տեղական, ավելի փոքր կազմակերպություններին։ Միաժամանակ, ս․թ․ մարտի 25-ին հայտարարվել է ընդհանուր 3 միլիոն եվրո բյուջե Հայտամրցույթ՝ աջակցելու քաղհասարակության կազմակերպություններին, որոնք նպաստելու են սոցիալական բարեկեցությանը, այդ թվում՝ COVID-19 համավարակի բռնկման հետևանքների վերականգնմանը։

Աջակցություն Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկություններին. ԵՄ-ն սերտ համագործակցում է Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) ԵՄ անդամ պետությունների համապատասխան ֆինանսական կառույցների հետ՝ TEAM EUROPE ծրագրի ներքո ապահովելով համակարգված եվրոպական արձագանք իրական տնտեսությունների, ներառյալ ՓՄՁ-ների կարիքներին։

Այսպես՝

— Կգործարկվի 100 մլն եվրո աջակցության տրամադրման տարածաշրջանային նոր ծրագիր, որը կօգնի ՓՄՁ-ներին, ներառյալ ինքնազբաղված անձանց և այլոց, հեշտությամբ ստանալ հայկական դրամով վարկեր և ճգնաժամից հետո խթանել իրենց բիզնեսը: Այն համալրվելու է հայաստանյան ՓՄՁ-ների համար հասանելի 13 մլն․, եվրո արժողությամբ աջակցության նոր ծրագրով։

— ԵՄ-ն և ՀՀ կառավարությունը համատեղ ուսումնասիրում են նաև Հայաստանի համար Հարևանության ներդրումային պլատֆորմի շրջանակներում ավելի քան 30 միլիոն եվրո մոբիլիզացնելու հնարավորությունը, գոյություն ունեցող ծրագրերի միջոցով։

— Դյուրացնել, պարզեցնել, արագացնել և ամրապնդել տեղական արժույթով ՓՄՁ-ներին ուղղված վարկային գծերի և դրամաշնորհների իրացումը, որը կազմում է 200 մլն․, եվրո ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում նաև EU4Business ծրագրի միջոցով:

— Բացի այդ, ներկա ճգնաժամային իրավիճակում ԵՄ-ն հասանելի է դարձրել 500 միլիոն եվրո Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (ԿԶԵՀ) ներքո հիմնական ռիսկերի նվազեցման գործիքակազմի միջոցներից։ Այն կապահովի լիկվիդայնության արագ տրամադրում և կարող է անհապաղ տեղակայվել ՄՖՀ գործընկերների կողմից` ԵՄ հարևանության տարածքում

լիկվիդայնության տրամադրումը դյուրացնելու նպատակով, այդ թվում՝ շրջանառու կապիտալի, առևտրի ֆինանսավորման կամ պարտքերի սպասարկման մորատորիումի իրականացման միջոցով:

Եվրոպական միությունը միաժամանակ աշխատում է ընթացիկ ծրագրերի վերաձևակերպման ուղղությամբ՝ արձագանքելու Հայաստանի կարիքներին`համաճարակի դեմ պայքարում: Այս տրամաբանությամբ նախորդ շաբաթ իրականացվել է 1,75 միլիոն եվրո հատկացում՝ Պետական ֆինանսների քաղաքականությանը ԵՄ բյուջետային աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում:Նույն տրամաբանությամբ, քննարկումներ են ընթանում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին Հայաստանում COVID-19 վարակի կանխարգելման և կառավարման նպատակով տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։

Զուգահեռաբար, արդեն հաստատվել է և առաջիկայում կմեկնարկի քաղաքացիական պաշտպանության բարելավմանը և աղետների ռիսկերի կառավարմանը միտված՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նոր Թվինինգ ծրագիրը Շվեդիայի և Լիտվայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունների հետ համատեղ։

Հանձնաժողովը պատրաստ է նաև օժանդակել Հայաստանին ԹԱՅԵՔՍ-ի՝ գործընկերային գործիքի միջոցով՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձագիտությունը, փորձը և գործելակերպի լավագույն օրինակները՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության արձագանքման սխեման և առողջապահական համակարգերը գնահատելու համար։

COVID-19 համավարակի բռնկումն արագացրեց առասպելների ապատեղեկատվության տարածումը իր, որոք հոսում են Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնվող տարբեր աղբյուրներից: Իմացեք ավելին` կորոնավիրուսային համավարակի մասին ապատեղեկատվության վերաբերյալ զեկույցում:

COVID-19 համավարակի բռնկմանը Եվրոպական հանձնաժողովի կողմից համընդհանուր եվրոպական արձագանքի համակարգման վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք այստեղ։

Հավելյալ տեղեկությունների համար՝

Մամուլի հաղորդագրություն՝ ԵՄ աջակցությունը Արևելյան գործընկերության տիրույթում կորոնավիրուսային համավարակին

Փաստագիր՝ ԵՄ աջակցությունը Արևելյան գործընկերության տիրույթում կորոնավիրուսային համավարակին

Back to top button
Close