Նորություններ

ԱՀ ՍԱՊԾ-ը շրջայցեր է կատարել Ստեփանակերտի մի շարք պարենային խանութներում

ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակում շրջայցեր են իրականացրել մայրաքաղաք Ստեփանակերտի սննդամթերքի իրացմամբ զբաղվող մի շարք պարենային խանութներում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ:

Back to top button
Close