Նորություններ

Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են

Տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո:

Ավելին
Back to top button