ՆորություններՔո ձայնը

«Առաջիկա առնվազն երկու շաբաթների ընթացքում Արցախի պաշտոնական առողջապահությունը կրկնելու է վարակի չգոյության տեղեկությունը»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցցանցի իր էջում գրել է.

Հայաստանի լրագրողներն ու դիտորդական խմբերը մեկը մյուսի ետևից որոշում են Արցախի ընտրությունների լուսաբանումներին ու դիտորդությանը չմասնակցել: Արցախի իշխանությունները դեռ լռում են: Արցախի պաշտոնական առողջապահության այսօրվա տեղեկություններով թագավարակ Արցախում չի հաստատվել:

Սրան հավատալ/չհավատալը թողնված է մարդկանց: Հավատացողները հղում են անում պաշտոնական տեղեկություններին, չհավատացողները ենթադրություններ են անում, բայց ապացույցներ չունեն: Եթե ընտրությունները կայանան, ենթադրելի է, որ առաջիկա առնվազն երկու շաբաթների ընթացքում պաշտոնական առողջապահությունը կրկնելու է վարակի չգոյության տեղեկությունը, որպեսզի վարակի մեղքն ընտրությունների վրա չընկնի: Արդյո՞ք շատ ռիսկոտ և Արցախի բնակչության առողջության, Արցախի միջազգային վարկի համար չափազանց ռիսկոտ չէ ամեն գնով ընտրություների կայացումը:

Հետագայում իրեն շատ կաշկանդված չի՞ զգալու Արցախի իշխանությունը, որին Հայաստանը բոլոր հնարավոր ձևերով փորձում է պաշտոնապես մասնակից դարձնել Արցախի համար տարվող բանակցություններին: Արցախի իշխանության անկաշկանդության խնդիրը կարող է դուրս լինել ներքին հարաբերություններից: Եթե Արցախի բնակչության առողջության անվտանգության խնդիրն էական չէ Արցախի իշխանությունների համար, ինչու՞ պիտի Արցախի բնակչության անվտանգության գոտին էական խնդիր լինի բանակցությունների մասնակիցների համար:

Արցախի նախագահությունը ընտրությունների միջոցով շուտափույթ հանձնելու-ստանձնելու ռիսկերն անհամեմատ մեծ չե՞ն, քան այդ մասին խոսվում է։

Back to top button
Close