Նորություններ

Հայտարարվում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին

Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:

Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։

Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս-թ ապրիլի 5-ը:

Back to top button
Close