ՄիջազգայինՆորություններ

Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին

Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի իշխանությունները․ «Մարտի 28-ի դրությամբ՝ վիրուսով վարակվածների հաստատված դեպքերը 3000-ից քիչ են։ Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի բռնկման օրվանից ի վեր վարակման 82 դեպք է արձանագրվել, 75 856 մարդ ապաքինվել է, մահացել՝ 3300-ը»:

Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:

Իրավաբան.net
Back to top button
Close