ՄիջազգայինՆորություններ
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մինչեւ 1 տարեկան երեխայի առաջին մահն աշխարհում. Ria

ԱՄՆ-ում գրանցվել է մինչեւ 1 տարեկան մանկահասակ երեխայի առաջին մահը: Այս մասին հայտնում է RIA-ն՝ հղում անելով Իլինոյս նահանգի առողջապահության դեպարտամենտի կայքին:
Նշվում է, որ մահացող երեխան 1 տարեկան էլ չկար, Չիկագոյից էր:
Իլինոյսի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Նգոզի Էզիկեն հայտնել է, որ աշխարհում դեռ չէր գրանցվել դեպք, երբ COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահանար մինչեւ 1 տարեկան երեխա: Այժմ քննություն է տարվում երեխայի մահվան հանգամանքներով պայմանավորված:
ԱՄՆ-ի կառավարությունը փաստում է, որ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են տարեց մարդիկ, ովքեր ռիսկային գոտում են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկահասակ երեխա է մահացել նաեւ Չինաստանում, սակայն նա չի եղել մի քանի ամսական: