Նորություններ

Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել

Մարտի 14-ին, ժամը 19:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել. դին անանցանելի վայրից դուրս բերելու և շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Բ. Մ.-ին (ծնված 1963 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Ավելին
Back to top button