Նորություններ

Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի գործունեությունը

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Սակրավորային խումբը մարտի 13-ին մասնակցել է «Ականազերծման տեղամաս, անվտանգության կանոններ» թեմայով գործնական պարապմունքին:

Այն անցկացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը և Գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանը:

Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող ինժեներա-սակրավորային խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության և տարհանման դասընթացները կազմակերպելու նպատակով:

Բժիշկներն իրենց գործունեությունը ծավալում են Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ:

Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը յուրաքանչյուր օրվա ավարտին ամփոփում է կատարված աշխատանքները, նախանշվում են հաջորդ օրվա անելիքները:

54041419_2012200652408172_3256303573713027072_n 53740600_2012200605741510_3890993327952101376_n

Ավելին
Back to top button