ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

Ռուսաստանցի մասնագետները չինական և ֆրանսիական փորձի վրա բուժման սխեմա են մշակել, որը թույլ կտա արդյունավետ բուժել տարբեր աստիճանի ծանրության COVID-19–ով վարակված հիվանդներին։

Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոց` հիմնվելով մալարիայի բուժման համար օգտագործվող «Մեֆլոխին» դեղամիջոցի վրա։ Այս մասին հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Фармзащита» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեման մշակել է չինական և ֆրանսիական փորձը հաշվի առնելով, և որ դա թույլ կտա արդյունավետ բուժել տարբեր աստիճանի ծանրության COVID-19–ով վարակված հիվանդներին։

Բացի այս, մամուլի ծառայությունից հաաղորդել են, որ մեֆլոխինի հիման վրա կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա է մշակվում։

Մշակումներն առաջարկվում է ներառել Առողջապահության նախարարության խորհրդատվական ձեռնարկներում։

Ի՞նչ խորհուրդ է տալիս Առողջապահության նախարարությունը

Նախօրեին առողջապահության նախարարությունը թարմացրել էր խորհրդատվական այդ տեղեկատվությունը` թողարկելով արդեն չորրորդ տարբերակը։

Մասնավորապես, թարմացվել է այն բաժինը, որը նվիրված է COVID-19–ի լաբորատոր ախտորոշմանը և ընդլայնվել դեղորայքային թերապիայի սխեմաները։ Այսպես, օրինակ, բժիշկները մի քանի դեղամիջոց են նշել, որոնք կիրառվել են ոչ տիպային թոքաբորբի բուժման ժամանակ և որոնք խորհուրդ են տրվում օգտագործել նոր վարակի բուժման հետ համատեղ։

Դրանք են լոպինավիրը + ռիտոնավիրը, խլորոխինը, հիդրոօքսիխլորոխինը, ինտերֆերոն պարունակող դեղամիջոցներ։ Բացի այդ, այժմ կլինիկական փորձարկումներ են անցնում ումիֆենովիր, ռեմդեսիվիր և ֆավիպիրավիր դեղամիջոցները։

armeniasputnik.am

Back to top button
Close